News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է այսօր` մայիսի 31-ին, ընտրվել են խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահները: Նրանք ընտրվել են գրեթե միաձայն, նիստին ներկա 106 պատգամավորների կողմից:

Քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ պատգամավորները, իսկ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորներն ընդհանրապես չեն մասնակցել նիստին:

Եթե նախորդ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահներ ունեին 4 խմբակցություններ, ապա այս անգամ միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կունենան հանձնաժողովների նախագահներ: ՀՀԿ-ն կգլխավորի 8 հանձնաժողովներ` ԲՀԿ-ն` 4:

Ըստ այդմ, ՀՀԿ-ից Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը,

Տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը,

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը,

Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը,

Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը,

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը,

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը,

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը:

ԲՀԿ խմբակցութունից Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը,

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը,

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը,

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովները ՀՅԴ-ից անցել է ՀՀԿ-ին, իսկ գյուղտնտեսության եւ տարածքային կառավարման հանձնաժողովները` ՕԵԿ-ից ԲՀԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ