ՓԱԿԵԼ

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Մեծ Բրիտանիայում մեկնարկում են չորսօրյա հանդիսություններ` նվիրված Եղիսաբեթ 2-րդ կառավարման 60-ամյակին

Մեծ Բրիտանիայում մեկնարկում են չորսօրյա հանդիսություններ` նվիրված Եղիսաբեթ 2-րդ կառավարման 60-ամյակինՀունիս 02, 2012 | 11:03

Մեծ Բրիտանիայում հունիսի 2-ից  5-ը կկայանան չորսօրհա հանդիսություններ` նվիրված Եղիսաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակին: Այդ կապակցությամբ բրիտանացիները կստանան երկու հավելյալ հանգստյան օր:

Եղիսաբեթը գահ է բարձրացել 1952 փետրվարին հոր` Գեորգ 6-րդի մահից հետո:  Եղիսաբեթի կառավարման օրորք փոխվել է 12 վարչապետ, ԱՄՆ-ի 12 նախագահ եւ վեց Հռոմի Պապ:

Եղիսաբեթը թագադրվել է 1952 թվականի  հուլիսի 2-ին, եւ այդ իրադարձության կապայցությամբ այսօր նա կայցելի ձիարշավարան: Հաջորդ օրը գունագեղ տեսարան է սպասվում Թեմզայի  վրա. կանցնի 1000 նավից բաղկացած նավատորմ:  Թագավորական նավի վրա կլինեն թագուհին եւ նրա 90-ամյա ամուսինը` արքայազն Ֆիլիպը, հայտնում է  BFM.RU-ն:

Հուլիսի 3-ին նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք կանցկացվեն Մեծ Բրիտանիայի բոլոր քաղաքների փողոցներում, իսկ երեկոյան թագուհու պատվին կմիացվեն փարոսներ:

Հուլիսի 5-ին Սուրբ Պողոսի տաճարում կանցկացվի պատարագ, իսկ Լոնդոնի կենտրոնում կանցի ձիակարքերով շքերթը, իսկ քաղաքի երկնում կանցկացի օդային շքերթ, որին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի ինչպես գործող, այնպես էլ գործածությունից դուրս եկած ինքնաթիռները:

Չորսօրյա տոնակատարության համար կծախսվի 823 մլն ֆունթ սթերլինգ (1,28 մլրդ դոլար):


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Այս թեմայով

... վերջին լուրերը "Մարդիկ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...