News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քր.օր.-ի  110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծատայության սպա Մերի Սարգսյանը:

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել` շեշտելով, որ ընթանում է նախաքննություն: Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ  Սարո Սամվելյանը Գյումրիից էր, զորկաչվել էր 2011թ աշնանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը: ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնել էին, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ