News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նիստում կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Բացի այդ, վարչության փոխնախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը` հանրային քաղաքականության համար պատասխանատվությամբ, իսկ Ստյոպա Սաֆարյանն ընտրվել է գլխավոր քարտուղար` միջազգային հարաբերությունների համար պատասխանատվությամբ:

Վարչությունը որոշել է լիազորել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությանը վերսկսել աշխատանքները Ազգային ժողովում՝ առաջարկելով Ռուբեն Հակոբյանին խմբակցության ղեկավար եւ Զարուհի Փոստանջյանին՝ քարտուղար:

Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի  սեպտեմբերին մեկնարկող ԱԺ նստաշրջանին ընդառաջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 2-ին կայացած արտահերթ համագումարում վարչության նոր կազմ է ընտրել: Քվեարկությանը մասնակցել է 132 պատվիրակ, որոնք ընտրել են 11 հոգուց բաղկացած վարչություն: Ընդ որում, քվեարկության արդյունքում անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն է դեմ ձայներ ստացել:

Անահիտ Բախշյանը ստացել է 124 կողմ, 7 դեմ ձայն, Հովսեփ Խուրշուդյանը՝ 121 կողմ, 10 դեմ, Արմեն Մարտիրոսյանը՝ 127 կողմ, 4 դեմ, Ստյոպա Սաֆարյանը՝ 127 կողմ,  4 դեմ, Զարուհի Փոստանջյանը՝ 110 կողմ, 21 դեմ, Մարգարիտ Հակոբյանը` 110 կողմ, 21 դեմ, Րաֆֆի Հովհաննիսյանը` 129 կողմ, 2 դեմ, Գագիկ Մարգարյանը՝ 111կողմ, 20 դեմ, Սուսաննա Մուրադյանը` 102 կողմ,  29 դեմ, Լուսինե Պետրոսյանը` 99 կողմ, 32 դեմ քվե: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ