News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծ հույսեր է կապում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ նա ֆինանսատնտեսական ասպարեզում լուրջ մասնագետ է: Այդ մասին, այսօր` հունիսի 4-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը կրկին կգլխավորի  Տիգրան Սարգսյանը:

Մինասյանի խոսքով` վարչապետը կշարունակի մի քանի տարի առաջ սկսած ծրագրերի իրագործումը եւ, մոբիլիզացնելով կառավարությանը, կյանքի կկոչի երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու ծրագրերը: Պատգամավորը նաեւ նշեց, որ տնտեսության ոլորտում խնդիրները եղել են եւ կան, քանի որ համաշխարհային մասշտաբի գործընթացները չէին կարող չարտացոլվել Հայաստանում:

Միաժամանակ, նրա խոսքով, կառավարությունը կարողացավ մեղմացնել երկրի տնտեսությանը վրա հասած հարվածը, որը պայմանավորված էր տնտեսական ճգնաժամով, եւ ընթացիկ տարում կապահովի 7% աճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ