News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաեւ համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առեւտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ կիսելով իր տպավորությունները Երեւանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:

Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առեւտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

«Երեւանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար եւ ողջունում է այն բոլոր ներդրումային առաջարկությունները, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Ձեւավորված բարենպաստ բիզնես միջավայրը հնարավորություն կտա փոխշահավետ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,-նշել է քաղաքապետը:

Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից  կքննարկվեն ներկայացվող առաջարկները եւ հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել եւ իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ