News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունիսի 5-ին, հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:

Զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի լրատվամիջոցների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ