News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության մեկնարկի մասին: Ծառայությունը գործում է մինչեւ 2012թ.-ի  հունիսի 30-ը եւ հասանելի է կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունն ակտիվացնելու դեպքում յուրաքանչյուր մեկ  րոպե լրիվ միջազգային մուտքային զանգի դիմաց Հայաստանում գտնվող բաժանորդի հաշվեկշռին կգումարվի 3 դրամ: Բոնուսային միավորները Beeline ցանցում կարելի է ծախսել շարժական կապի ցանկացած ծառայության համար` բացառությամբ հավելյալ արժեքով ծառայությունների: 

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ուրախացնել բաժանորդներին իր նոր ակցիաներով եւ ծառայություններով: Մեր նոր առաջարկը հնարավորություն կտա ստանալ կապի ծառայությունների լրացուցիչ բոնուսներ եւ տնօրինել դրանք ըստ հայեցողության, ինչը շփումը կդարձնի ավելի հաճելի եւ երկարատեւ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Բոնուս  մուտքային միջազգային զանգերի համար» ծառայության միացումն անվճար է, բաժանորդային վարձ նախատեսված չէ: Ծառայությունը կարելի է միացնել ուղարկելով USSD հարցում *333#, իսկ անջատել հետեւյալ հրահանգով` *330#: Նշենք, որ Հայաստանում գտնվող Beeline բաժանորդները կարող են ճշտել իրենց ընթացիկ հաշվեկշռը USSD հարցման օգնությամբ` *103#:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ