News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Արարատ եւ Արթիկ քաղաքներում, ինչպես նաեւ Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ եւ Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի եւ մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման ուղղությամբ: Լարային ցանցում կատարվող ներդրումները թույլ կտան ընկերությանը պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարի դիրքը եւ մատուցել ձայնային կապի եւ գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2012 թվականի մայիսի դրությամբ  թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ