News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում սկսվել է դոլարի թուլացման փուլը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 7-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.95 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.43%-ով կամ 1.78 կետով: Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի փոխարժեքը հասավ վերջին 6 տարում իր առավելագույն մակարդակին` 414.73 դրամ: Սակայն ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիաների պատճառով դոլարի փոխարժեքի աճը զսպվեց, իսկ այսօր արդեն արձանագրվում է ետընթաց:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 6.4 մլն դոլար: Բորսան փակվել է 1դոլար/412.5 փոխարժեքով:

Կանխիկ արտարժույթի շուկայում որոշ բանկեր դեռեւս պահպանել են դոլարի առքի 1դոլար/412 դրամ փոխարժեքը, սակայն մեծամասնությունը առքի փոխարժեքն իջեցրել է մինչեւ 410-411 դրամ: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 413.5 դրամն է:

Նշենք, որ միջազգային շուկայում տեղի է ունենում դոլարի թուլացում եվրոյի նկատմամբ: Այսօր արդեն եվրոն գնանշվել է 1.2606 դոլարով` երեկվա 1.2504 դոլարի համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ