News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ից սկսվել է Երեւան-Բաթումի գնացքի սեզոնային ուղերթի տոմսերի վաճառքը, որը կսկսի գործել հունիսի 15-ից: Երեւանից այն կմեկնի ամեն օր ժամը 15:15-ին, մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության աշխատակից Վահագն Պետրոսյանը, հավելելով, որ տոմսերը կարելի է ձեռք բերել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի եւ Արմավիրի կայարաններում:

Գնացքի վագոնների թիվը կփոփոխվի: Սկզբում կլինի 6 վագոն, իսկ ուղեւորների կողմից պահանջարկին զուգընթաց այն կհասնի մինչեւ 17-ի:

«ՀԿԵ»-ի գլխավոր տնօրենի հրամանով նախատեսված է 30 վագոնների վերանորոգում, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված է:

Ինչ վերաբերում է տոմսերի գներին, Վահագն Պետրոսյանը հայտնեց, որ հունիսին եւ սեպտեմբերին գնացքի տոմսը կկազմի 13 740 դրամ (կուպեն), իսկ ավելի հարմարավետ կուպեներում` 15 830 դրամ:

Հուլիսին (թերեւս նաեւ օգոստոսին) գնացքի տոմսը կարժենա 16 110 դրամ (կուպեն), 18 200 դրամ (հարմարավետ կուպեն):

Նշենք, որ Երեւան-Բաթումի ուղերթի գործունեության ժամանակ կդադարեցվի Երեւան-Թբիլիսի ուղերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ