News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում, այսօր` հունիսի 8-ին, «Ռուսաց լեզու» առարկայից քննություն կհանձի շուրջ 1200 դիմորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ քննակենտրոնները ձեւավորվում են դիմորդների քանակով, եւ «Ռուսաց լեզվի» քննության համար բոլոր մարզերում, բացի Սյունիքից, ձեւավորվել է մեկական քննակենտրոն: Սյունիքում եւ Լեռնային Ղարաբաղում ձեւավորվել է երկուական քննակենտրոն, իսկ Երեւանում` միայն մեկը:

Ի դեպ, այս տարվա քննական փոփոխություններից էր նաեւ այն, որ ռուսաց լեզուն դարձել է օտար լեզու եւ այն մասնագիտությունները, որոնց համար պահանջվում է օտար լեզվից քննություն, կարող են իրենց ընտրությամբ հանձնել նաեւ ռուսերեն:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Դիմորդները արդեն հանձնել են քննություն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն»,  աշխարհագրություն», «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից: Իսկ հունիսի 8-ին քննություն կանցկացվի «Ռուսաց լեզու», հունիսի 12-ին` «Մաթեմատիկա», հունիսի 15-ին` «Օտար լեզու», հունիսի 19-ին` «Ֆիզիկա» առարկաներից: Օտար լեզուների մեջ գերիշխողը անգլերենն է, ապա` ֆրանսերենը եւ գերմաներենը, այնուհետեւ` իսպաներեն, իտալերեն եւ եսւ 4 դիմորդ` պարսկերենից: Պետական ավարտական եւ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 22-ին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն» առարկաներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ