News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերը կարող էին պլանավորված լինել` որպես Հիլարի Քլինթոնին համոզելու միջոց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, ղարաբաղյան հակամարտության հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հարավային Կովկաս կատարած այցը եւ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերը:

«Ցավալի է, որ շարունակում են երիտասարդներ զոհվել»,-ավելացրեց նա: Շփման գծում պարբերական են դարձել փոխհրաձգություններն ու զոհերը: Սակայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հետ համընկումը մտորելու առիթ է տալիս, թե արդյոք վերջին միջադեպը պլանավորված չէր` պետքարտուղարին ղարաբաղյան հարցում առաջխաղացման դրդելու համար:

«Ես հետեւում եմ Մինսկի խմբի բանակցային զարգացումներին 1992 թ-ից:  Արդյունքներն այստեղ անմխիթարական են: Իմ կարծիքով` նախադրյալներ չկան հավատալու, թե համանախագահները կարող են նոր գաղափար առաջարկել, որը կարող է ընդունելի լինել հակամարտության բոլոր կողմերի համար: Առաջընթացի հասնելու համար կողմերի դիրքորոշումը պետք է փոխվի:

Ես նման փոփոխության ոչ մի նշան չեմ տեսնում: Այս իսկ պատճառով չեմ կարծում, որ լավատեսության համար հիմքեր կարող են լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ