News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Տոկիոյում, հունիսի 6-ին, Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբայի (Koichiro Gemba) հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտգործնախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հաստատված երկխոսությունը եւ խորհրդանշական համարել, որ ՀՀ նախագահի այցելությունը Ճապոնիա տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:

Նախարարներ Նալբանդյանն ու Գեմբան հանգամանալից զրուցել են երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջեւ ստորագրված համագործակցության մասին հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի իրենց ղեկավարած նախարարությունների փոխգործակցության սերտացմանը, քաղաքական խորհրդակցությունների ակտիվացմանը:

Բանակցությունների օրակարգում էին Կորեական թերակղզու եւ Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-ճապոնական փոխգործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:

Հայաստանի ԱԳ նախարարն իր ճապոնացի գործընկերոջը հրավիրել է այցելել Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ