News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան անմիջապես արձաանքել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին օրերին տեղի ունեցած սահմանային միջադեպերին: Այդ մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյը (Henri Reynaud)` պատասխանելով  NEWS.am-ի հարցմանը:

«Դեռեւս հունիսի 6-ին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, իր լուրջ մտահոգությունն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային միջադեպերի կապակցությամբ:  Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին խուսափել ուժի կիրառումից եւ խստորեն պահպանել 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմը, քանի որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է հանձնառություն ստանձնեն  խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Ֆրանսիայի դեսպանությունը ոչինչ չունի ավելացնելու Արտաքին գործերի նախարարության սույն հայտարարությանը»,- նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ