News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է  «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ`  քննարկել են Կառավարության ծրագրի հիմնադրույթները: Ռուբեն Հակոբյանն իր հերթին վարչապետին է ներկայացրել «Ժառագության» կողմից մշակված նոր Հայաստանի ծրագիրը: Կողմերը պայմանավորվել են, որ «Ժառանգությունը» իր վերջնական դիրքորոշումը կհայտարարի Կառավարության ամբողջական ծրագրին ծանոթանալուց հետո խորհրդարանական քննարկումների արդյունքում:

NEWS.am-ի տեղեկություններով` առաջիկայում Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչներին` քննարկելու կառավարության ծրագրի դրույթները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ