News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չպետք մտածել, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կորցնելու բան չունի: Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողներին հայտնել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը` մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերը: Ըստ նրա` այստեղ դժվարություններից մեկն Ադրբեջանի նախագահի դիրքորոշումն է, որը չի հրաժարվում մաքսիմալիստական համոզմունքներից, ինչ էլ նրան առաջարկեն: 

«Ճիշտ եմ համարում հետեւյալ աքսիոմը. «Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»: Եւ ադրբեջանական զինվորական ղեկավարներին ուզում եմ հիշեցնել  Ղուրանի խոսքերը. «Ով քամի ցանի, նա բուք կհնձի»: Նրանց թվում է, թե կորցնելու բան չունեն. ստատուս քվոն  երկնային մանանա չէր Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Իհարկե, այն ավելի լավ է,  քան այն, ինչը մենք ունեինքնախքան պատերազմի սկսվելը, երբ Ադրբեջանն ուներ գործողությունների լիակատար ազատություն: Սակայն մենք հասկանում ենք նաեւ այն, որ վերջնական լուծումը պետք է լինի Ղարաբաղի այսօրվա մակարդակից ոչ նվազ կարգավիճակը»,- ասել է Դավթյանը:

Նրա խոսքով`Ադրբեջանը պետք է հասկանա, որ եթե իր հենակետերն օգտագործի միայն դիվերսիայի համար, ապա Հայաստանին դրանք ոչնչացնելուց բացի այլ բան չի մնում անելու. «Երկրորդ,  մենք պետք է անվտանգության գոտին այնքան մեծացնենք, որ նման միջադեպերը մեզ չանհանգստացնեն»:

«Ադրբեջանն, ինչպես գիտեք, իր հայտարարություններում բազմիցս նշել է. Մեր համբերությունն անսահման չէ: Մենք այսքան տարի սպասել ենք, բայց այլեւս չենք պատրաստվում սպասել: Եւ Ղարաբաղում պատերազմ սկսելու հայտարարությունը մեր կողմից չի արվել: Մենք պետք է մեր արեւելյան հարեւաններին հասկացնենք, թե պատերազմի դեպքում ինչ վնասներ կկրեն: Եւ այդ կորուստները բնավ տեսական չեն: Մարդկային կորուստներից բացի, իսկ դա մեծ ողբերգություն է, նրանք կարող են կորցնել սեփական դիրքերը երկրի ներսում,  ընդհուպ` պետականության կորուստ», - եզրափակեց Դավթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ