News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունում հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում:

«Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը խայտառակ պարտություն է կրել եւ շատ չնչին ձայներ հավաքել:

Ըստ մեր աղբյուրների՝ Բաղդասարյանը նախքան ՌԴ մեկնելը հայտարարել է, որ իր տված գումարները պետք է վերադարձնեն: Կուսակցականները բացատրել են, որ տրված գումարները իրենք բաժանել են՝ պատրաստակամություն հայտնելով հստակ, ճշտված ցուցակները ներկայացնել՝ ապացուցելով, թե որ քաղաքացին ինչքան գումար է ստացել: Մի քանի ՕԵԿ-ականներ անգամ խոստովանել են, որ «կարուսել» են արել, բայց արդյունքն էլի գոհացուցիչ չէ:

Բաղդասարյանը հայտարարել է, թե որեւէ պատճառաբանություն իրեն չի հետաքրքրում, Ռուսաստանից վերադառնալուն պես փողերը պետք է իր սեղանին դրված լինեն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ