News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը` ելույթ ունենալով Հայոց ցեղսպանության հարցով լսումներին, որ Կնեսետում ընթանում են այսօր: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների, գրում է The Jerusalem Post-ը:

«Արգելված է քաղաքականացնել այդ հարցը: Մեր մեղադրանքներն ուղղված են ոչ այսօրվա թուրքական ռեժիմի դեմ: Մենք պետք է այնպես անենք, որ մեր ձայնը լսվի, երբ այլ ազգեր են ընտրվել որպես ոչնչացման թիրախ»,- ասել է նա:

«Նրանք, ովքեր վերջնական որոշում կայացրին հրեաների հարցով, հասկացան, որ աշխարհը կլռի, ինչպես լռել է հայերի սպանության ժամանակ: Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է: Մենք չենք կարող ներել ազգերին, որ արհամարհում են մեր դժբախտություններն ու չենք կարող արհամարհել այլով դժբախտությունները»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: «Որպես հրեաներ եւ որպես մարդ մենք չենք կարող արհամարհել տվյալ հարցը եւ չպետք է գլուխ թեքենք մեր բարոյական պարտավորություններից»,- ասել էր նա:

Նշենք, որ քննարկումն ընթանում է «Մավի Մարմարայի» գործողությունների վերաբերյալ պետվերահսկող Միխի Լինդենշտրաուսի զեկույցի հրապարակումից մեկ օր առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ