News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի իրավաբանները պատրաստ են իրավաբանական օգնություն տրամադրել այն անձանց, ովքեր վիրավորվել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարել են կենտրոնի համանախագահներ Լեւոն Գեւորգյանը եւ Տարոն Սիմոնյանը` մամլո ասուլիսի ժամանակ:

Խաղաղ բնակչի հերթական վիրավորվելու դեպքը գրացվել է այս տարվա հունիսի 1-ին: 1960 թվականին ծնված Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ  Վաչիկ Մելքումյանը վիրավորվել էր խաղողի այգում աշխատելիս:

Հիմնադրամի համանախագահները հիշեցրել են, որ  այդ օրը` հունիսի 1-ին, Ադրբեջանն, օգտվելով ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ լինելու իր կարգավիճակից, ՄԱԿ-ում փորձել էր բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցը:  «Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն միջազգային հանրության եւ մասնավորապես ՄԱԿ-ի ուշադրությունը գրավի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը չպահպանելու  խնդրի վրա», - ընդգծել է Լեւոն Գեւորգյանը, ավելացնելով, որ հենց Հայաստանը ՄԱԿ-ի քննարկմանը պետք է դներ ադրբեջանական սադրանքների հարցը:

«Իրականում Ադրբեջանը հակասում է ինքն իրեն, արվում են հայտարարություններ «խաղաղության» մասին եւ նույն պահին էլ հետեւում են սադրանքներ եւ ուժի կիրառման փորձեր», - նշել է Գեւորգյանը:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չէր բացառել ադրբեջանական դիվերսիաների հետեւանքով հայ զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու փաստով Եվրադատարանին դիմելու հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ