News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունիսի 18-ին կայացած արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Միշայի Սահակյանին տալու վերաբերյալ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Սահակյանը ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ ինքն է դառնալու պատգամավոր: ՀՀԿ համամասնական ընտրացուցակում Սահակյանը 110-րդն էր, իսկ Բեգլարյանը հունիսի 15-ին կայացած ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի որոշմամբ զբաղեցնելու է Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը:

NEWS.am-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննես Սահակյանը ԱԺ-ում զբաղեցնելու է ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ