News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուրի շրջանի  Մշակույթի տանը տեղի է ունեցել հայերեն դասընթացների մասնակիցներին ավարտական վկայականներ հանձնելու հանդիսավոր միջոցառումը։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալթան Թանը, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, քուրդ գրող Շեյհմուշ Դիքենը, հայերենի դասընթացների մասնակիցներն ու բազմաթիվ հյուրեր։

Սուրի քաղաքապետն իր խոսքում թուրքերենով, քրդերենով եւ հայերենով ողջունել է ներկա գտնվողներին՝ շեշտելով, թե սա ընդամենը փոքրիկ քայլ է իրենց պատմական պարտքը վճարելու ճանապարհին։ «Մենք դեռ շարունակելու ենք մեր պարտքը վճարել։ Մենք շարունակում ենք վերանորոգել հայկական եկեղեցին»,-նշել է Դեմիրբաշը՝ շեշտելով, որ հայերեն դասընթացների բացման համար իրենք քրեական հետապնդման են ենթարկվել։

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգուն Այըքն իր հերթին նշել է, թե լեզուն էթնիկ հասարակության ամենակարեւոր բաղադրիչներից մեկն է։ «Մենք, որպես հայ հասարակություն, ցավոք, վերջին հարյուրամյակում այս խնդրի առաջ ենք կանգնած թե Թուրքիայում, թե Սփյուռքում։  Ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ արտասահմանում մեր լեզուն կորցնելու վտանգ կա։ Այս խնդրի շուրջ հայ հասարակության առաջադեմ դեմքերը լուծումներ են փնտրում։ Թեեւ այս դասընթացները խորհրդանշական են, դրանք շատ կարեւոր երեւույթ են»,-նշել է Էրգուն Այըքը։

Ելույթներից հետո հայերենի դասընթացների 27 մասնակիցներին հանձնվել են ավարտական վկայականներ։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2012-ի մարտին Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են հայերենի եռամսյա դասընթացներ։

Բացի այդ, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ