News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովները հունիսի 22-ին նիստեր են արել, որոնց ընթացքում ընտրվել են հանձնաժողովների փոխնախագահները, նաեւ հաստատվել է աշխատակարգը:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը:

Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահը ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել հանրապետական Տաճատ Վարդապետյանը:

Առողջապահության, մոր եւ մանկան հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը:

Սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը, իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը:

Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել էր փոխնախագահի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ