News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է հատուկ մարմին ստեղծեն, որը կզբաղվի Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների վերաբնակեցման ծրագրի մշակմամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանը` ավելացնելով, որ Հայաստանը ինչ-որ քայլեր ձեռնարկում է Սիրիայի դեսպանատան միջոցով, սակայն դա բավարար չէ: Նրա խոսքով` այդ մարմնի աշխատանքներում պետք է տարբեր ոլորտների մասնագետներ ներգրավվեն:

«Սիրիայում իրավիճակը սրվում է, այնտեղ բնակվող հայերը բարդ իրավիճակում են հայտնվել: Ներպետական հակամարտության զարգացման ողջ ընթացքում  ոչ մեկի կողմը չեն զբաղեցրել ու թեեւ ավանդաբար աջակցում են գործող իշխանությանը, պահպանել են քաղաքական չեզոքությունը: Այսօր այդ երկրում ոչ լայնամասշտաբ, սակայն լոկալ քաղաքացիական պատերազմ է տեղի ունենում, առաջանում է սպառնալիք` մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության համար»,-նկատեց փորձագետը` ընդգծելով, որ նման մարմնի ստեղծումը կօգնի մեր հայրենակիցներին դուրս գալ նման բարդ իրավիճակից:

Բացի այդ, այդ մարմնի աշխատանքներում պետք է ներգրավվել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների,  ինչպես նաեւ կապեր հաստատել սիրիական ընդդիմության հետ: «Այդ հարցում պետք է օգնեն հայկական հատուկ ծառայությունները: Առանց դրա հնարավոր չէ»,-նկատեց զրուցակիցը:

Մեկնաբանելով այն տեղկությունները, թե ավելի քան 4,5 հազ. սիրիահայեր դիմել են Հայաստանի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու համար, փորձագետը նշեց, որ ոչ բոլորին է դա հարկավոր հենց Հայաստան հասնելու համար: «Նրանք հայկական անձնագրերը կօգտագործեն այլ երկրներ, հիմնակնում` ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա մեկնելու համար: Բացի այդ, այսօր սիրիացի փախստական հայերի հոսքը նկատելի չափով հիմնականում  ձգտում է Ծոցի երկրներ, մասնավորապես ԱՄԷ, Քուվեյթ, որտեղ սկսում է հայ համայնք ձեւավորվել»,-ընդգծեց Արմեն Պետրոսյանը` ավելացնելով, որ նրանց տեղեկացված են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, ճգնաժամի մասին, եւ հազիվ թե ցանկանան այդ ամենի միջով անցնել:

Արմեն Պետրոսյանը ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն առավելագույն ջանքեր պիտի գործադրեն` Սիրիայի հայ համայնքը պահպանելու համար, քանի որ այն հայ ժողովրդի ազգային եւ մշակութային հարստության մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ