News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Google-ի տոնական տեսքն այսօր` հունիսի 23-ին, նվիրված է բրիտանացի մաթեմատիկոս եւ գաղտնագրագետ Ալան Թյուրինգի ծննդյան 100-ամյակին, որը խոշոր ավանդ է ներդրել ինֆորմատիկայի զարգացման գործում եւ դարձել է արհեստական բանականության տեսության հիմնադիրը:

Ավանդական լոգոտիպը փոխարինվել է Թյուրինգի վերացական հաշվողական համակարգի ինտերակտիվ պատկերով: Թյուրինգի այդ սարքը արհեստական բանականության տեսության մշակման հիմնաքարերից դարձավ:

Ալան Թյուրինգը ծնվել է 1912թ. հունիսի 23-ին Լոնդոնում: Երկրորդ համաշխարհայինի տարիներին աշխատել է Բլեթչլի-փարքում` գաղտնագրման բրիտանական կենտրոնում, որտեղ նրա ղեկավարած խումբը զբաղվում էր գերմանական զինված ուժերի հաղորդագրությունների ծածկագրերի ապակոդավորմամբ: Գիտնականն ավանդ է ներդրել «Բոմբա» եւ «Կոլոսս» ապակոդավորման մեքենաների մշակման գործում, որոնք թույլ էին տալիս վերծանել գերմանական գաղտնագրերը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Ալան Թյուրինգը 2009թ. ճանաչվել էր Մեծ Բրիտանիայում հոմոֆոբիայի ամենահայտնի զոհերից մեկը:
XX դարի կեսերին Բրիտանիայում հոմոսեքսուալիզմը հոգեկան հիվանդություն էր համարվում: 1952թ. գիտնականը դատապարտվել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար եւ ուղարկվել հորմոնային թերապիայի:  Մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ անց գիտնականը մահացել է ցիանիդից թունավորվելու հետեւանքով, եւ առայսօր հանելուկ է մնում` նրա մահը ողբերգական պատահականություն էր, թե ինքնասպանություն:

2002թ. Ալան Թյուրինգը «Պատմության 100  մեծագույնբրիտանացիներից մեկը» կոչմանն է արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ