News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Դրամի նկատմամբ ամերիկյան դոլարի փոխարժեքի աճը ձեռնտու է հայ արտահանողների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` եթե գործընթացը վերահսկվի, դա հնարավորություն կտա բարելավել հայ արտահանողների դիրքերը:

«Մենք դժգոհում ենք, երբ դրամը ուժեղ է, մենք գոհ չենք, երբ այն թուլանում է: Խնդիրն այն է, որ ուժեղ դրամը ձեռնտու է ներմուծողների, թույլը` արտահանողների համար:  Այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ դոլարի ուժեղացումն ամրապնդում է տեղական արտադրողի դիրքերը»,-ընդգծեց Պողոսյանը: Միաժամանակ նա նշեց, որ գործընթացը չպետք է հախուռն լիինի.  այն պետք է վերահսկվի, եւ այդ գործառույթը պետք է իր վրա վերցնի Կենտրոնական բանկը:

Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, տվյալ իրավիճակում սպառողների պաշտպանության համար կառավարությունը պետք է ստեղծի տեղական արտադրողի զարգացման պայմաններ` օգտագործելով փոքր-ինչ այլ գործիքակազմ. «Օրինակ, այն ապրանքների համար, որոնք արտադրվում են Հայաստանում կամ կարող են արտադրվել, պետք է բարձրացնել ներմուծման տուրքերը»:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե արդյոք չեն տուժում Հայաստանի քաղաքացիները, որոնց եկամուտը դրամով է, Պողոսյանն ասաց. «Այս ամենը պետք է կատարվի տրամաբնական հաջորդականությամբ: Եկամուտները պետք է աճեն գների նկատմամբ առաջանցիկ տեմպով, այդ ժամանակ նման խնդիր չի առաջանա»,-նկատեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ