News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ի պահվածքն այլեւս փողոցային միտինգների մակարդակի չէ: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը որքան վարկանիշ ուներ հասարակության մեջ, այդքան էլ տեղ ստացավ խորհրդարանում:

Անդրադառնալով կառավարության ծրագրին, որը հաստատվեց ԱԺ-ի կողմից, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ կառավարության ծրագիրը վատ ու լավ չի լինում, կարեւորը, որ նշված կետերը կյանքի կոչվեն: «Կա լավ իրականացնող եւ վատ իրականացնող: Մենք լավ ենք իրականացնելու ծրագիրը»,- ընդգծեց նա, հավելելով, որ ընդդիմությունը նրա համար է, որ քննադատի, բայց, ըստ նրա, հիմա ընդդիմությունն ավելի կոռեկտ է:

Լրագրողի դիտարկմանը, թե վաղը ՀԱԿ-ը միտինգ ունի, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ միտինգները նրա համար են, որ լինեն. կարեւորը, որ լինի կոռեկտության սահմաններում եւ առանց անձնական վիրավորանքների:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ