News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, իսկ ԲՀԿ-ի կողմից ստորագրած հուշագիրը ուժի մեջ է: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը, հավելելով, որ հակված է կարծելու, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թեեւ մինչեւ փետրվար «շատ ջրեր կհոսեն»:

Նա նորմալ է վերաբերում նաեւ այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես գա, բայց ամեն դեպքում, ավելի ճիշտ է համարում, որ պաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Ռազմիկ Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ին իրեն ոչ ընդդիմություն է համարում, ոչ` իշխանություն, այլ համարում է այլընտրանք: «Հիշո՞ւմ եք, մի հատ նման ալիք կար` այլընտրանքային»,- ծիծաղելով նշեց նա (խոսքն ԱԼՄ-ի մասին - խմբ): Վերջինս նաեւ ասաց, որ չի կարծում, թե Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդումներ են իրականացվում: «Կառույցը ստուգվում է, Վարդան Օսկանյանն էլ ազատ ման է գալիս»,- ավելացրեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։ Նա հայտարարել է, որ սա քաղաքական հետապնդում է եւ հրաժարվել է ցուցմունք տալ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ