News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանը դեռ թող ԱԱԾ-ի հարցերին պատասխան տա: Այսօր` հունիսի 27-ին, մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց ՀԱԿ ներկայցուցիչ Պետրոս Մակեյանը հարցին, թե Օսկանյանը կարող է նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու դառնա:

Նրա խոսքով, եթե ՀԱԿ-ը նման քայլի գնա, այլեւս ՀԱԿ չի լինի: Մակեյանը կողմ է, որ  նախագահական ընտրություններին ընդառաջ նոր ուժի կենտրոն ստեղծվի, որի կազմակերպիչը պետք է լինի ՀԱԿ-ը:

Ինչ վերաբերում է փաստին, որ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը սակավամարդ էր եւ կարճ տեւեց, ՀԱԿ ներկայացուցիչը դա պայմանավորեց ամառային արձակուրդներով:

Անդրադառնալով Կառավարության ծրագրին, Պետրոս Մակեյանը մեջբերեց «Ազատ դեմոկրատներից» Ալիկ Արզումանյանի այն գնահատականը, որ դա լավագույն կենացների շարք է:

Ասուլիսին հրավիրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դրական գնահատեց կառավարության ծրագիրը եւ Պետրոս Մակեյանից պահանջեց հարգալից խոսել վարչապետ Տիգրան Սարսգսյանի մասին, ով շատ բանիմաց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ