News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայտնի ռոք կատարող Սերժ Թանգյանը  պատմել է  ռեալիթի-շոուների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որը նաեւ արտահայտված է նրա վերջին՝  «Հարակիրի» ալբոմի երգերից մեկում:

Երաժշտական loudwire.com կայքին  տրված հարցազրույցում Թանգյանին հարցրել են նրա «Ռեալիթի TV» երգի մասին: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից.

«Այդ երգը լսելիս, ինձ չէր լքում միտքը, որ միակ հայերը, ովքեր ավելի հայտնի են Ամերիկայում, քան «System of a Down» խմբի անդամները, Քարդաշյան քույրերն են»,-ասել է լրագրողը Թանգյանին:

«Հարցազրույցներից մեկում իմ լրագրող ընկերը հարցրեց ինձ, կարո՞ղ եմ ես արդյոք բնութագրել ռեալիթի հեռուստատեսությունը որպես  մշակութային հարակիրի, եւ ես մտածեցի, որ դա անտարակույս հետաքրքիր միտք է: «Ռեալիթի TV»-ն մեծ  մասով  պատկանում է հասարակությանը, քանի որ այլանդակ հեռուստատեսություն կարող է անել ամեն մեկը, սակայն պահանջվում են միլիոնավոր մարդիկ, որպեսզի այն հաջողության հասնի: Կարծում եմ խնդիրը ոչ թե դերասանների մեջ է, այլ հանդիսատեսի: Ինչպիսի կյանք ենք ապրում մենք, եթե այդ տիպի շոուները դառնում են  այնքան հանրաճանաչ ու այնքան կարեւոր, որ մենք անընդհատ հետեւում ենք դրանց: Կարեւորը դա է, այլ ոչ թե այն,  թե ո՞վ  է այդպիսի  շոուների  հեղինակն ու դերասանը»,- նշել է Թանգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ