News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անանիա Շիրակացիի 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-28-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով: «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրվելու է ինչպես Շիրակացիի աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական եւ ոչ նյութական հուշարձաններին: Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի եւ արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ եւ այլ մասնագետներ: Զեկուցվող եւ քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները եւ տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները եւ աստղագիտական գործիքները, աստղագիտական երեւույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացիի տիեզերագիտական եւ տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները եւ այլն: Կքննարկվեն նաեւ Հայաստանի պատմա-աստղագիտության եւ աստղագիտական ժառանգության համակարգման հարցերը:  Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել առցանց ձեւով հետեւյալ հասցեով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ