ՀինգշաբթիՀուլիս 24
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Փոխվարչապետը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցությ...

18:00, 02.07.2012 Տարածաշրջան: Աշխարհում, Հայաստան Թեմա: Հասարակություն

Հայաստանի փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` հուլիսի 2-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության` Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի պատրաստման համար պատասխանատու պաշտոնյաների պատվիրակությանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր, անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած այս տարվա զեկույցին, ըստ որի Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել վերջին տարիներին երեւույթի դեմ պայքարում ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի իրականացման հարցերին:  «Վերջին  չորս  տարիների ընթացքում ձեռնարկվել են  անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի երեւույթի դեմ պայքարը լինի համակարգված, համակողմանի եւ վճռական»,-նշել է փոխվարչապետը` ներկայացնելով նաեւ կատարված աշխատանքները: Նա մասնավորպես տեղեկացրեց, որ կատարելագործվել է օրենսդրական դաշտը,  ձեւավորվել է միջազգային համագործակցություն,  աշխատանքներ են կատարվել նաեւ երեխաների թրաֆիքինգի երեւույթների  կանխման ուղղությամբ. մասնավորապես իրականացվել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դեպքերը: Վերջին աշխատանքներում Ա. Գեւորգյանն ընդգծել է ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը:

Հյուրերն իրենց հերթին նշել են, որ Հայաստանի կառավարությունն այս ոլորտում տարեց տարի բարելավում է  աշխատանքները: Նրանց գնահատմամբ`  Հայաստանը շատ լավ ուղու վրա է,  ինչը կնպաստի առաջին խմբի երկրների թվում ընդգրկվելուն:

Կողմերն անդրադարձել են նաեւ երեւույթի դեմ պայքարում գործակցության հարցերին: Փոխվարչապետը նշել է, որ խորհուրդը եւ աշխատանքային խումբը պատրաստակամ են քննարկել օրենսդրության, պայքարի մեխանիզմների կատարելագործմանն ուղղված, ինչպես նաեւ համատեղ ուսումնասիրությունների անցկացման վերաբերյալ առաջարկություններ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Շենգավիթում ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը...

Հայ աշակերտները Ռումինիայում մասնակցել են Ֆրանկոֆոնիայի ամառային ճամբարին

Ճամբարի բացման պաշտոնական արարողությանը Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Շանտալ Մորենոյի հետ ներկա էր...

Քաղծառայության կրտսեր պաշտոնների թեստավորման փուլը հաջող է հանձնել 16,5 %-ը

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու թեստավորման երկրորդ փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել 388 քաղաքացի…

«Հայկական ժամանակ». ՍԴ նախագահի հանրային քննարկումների հմայքը

Երկրորդ շարքում նստում են մարզպետարանի վարչությունների պետերը, երրորդ շարքում՝ քաղաքապետարանի բաժինների պետերն ու փոխքաղաքապետերը...

Արաբկիրում անջատելու են ջուրը

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար...