News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարվա սկզբից ի վեր Ադրբեջանը շուրջ 9750 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում:

Հայաստանի ՊՆ-ի տվյալների համաձայն, այդ թվում ադրբեջանական կողմը շուրջ 1760 անգամ օգտագործել է է դիպուկահար հրացաններ, շուրջ 200 անգամ` խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ եւ շուրջ 190 անգամ` խոշոր տրամաչափի գնդացիրներ:

Տարվա սկզբից ադրբեջանական կողմի հրաձգության հետեւանքով զոհվել է 10 զինծառայող, 19 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 քաղաքացիական անձ:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն անընդհատ նոր «ռեկորդներ» է սահմանում այս ոլորտում: Եթե 2006 թվականին Ադրբեջանը հրադադարը խախտել էր շուրջ 600 անգամ, ապա 2007-ին արդեն 1400 անգամ, 2008-ին` 3500 անգամ, 2009-ին` 4600 անգամ, 2010-ին` 7200 անգամ, իսկ 2011-ին` ավելի քան 12 600 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ