News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 3-ի երեկոյան, երկօրյա այցով Հայաստան կայցելի ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:
Նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն ու Հերման վան Ռոմպեյը հանդես կգան համատեղ ասուլիսով: Այցելության շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայաստանի եւ Եվրոպական խորհրդի կապերն ընդլայնվում են. հունիսի 28-ին Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցելության ընթացքում հանդիպել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քէթրին Էշթոնի հետ եւ քննարկել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների, ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Բրյուսելում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եվրոպական ինտեգրացիան Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Էշթոնը դրական է գնահատել մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները ու կարեւորել բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Հուլիսի 4-ին Ռոմպեյը կհանդիպի Հայաստանի ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանի հետ, ԱԺ-ում հանդես կգա ուղերձով: Բացի այդ, նա կառավարության ընդունելությունների տանը Եվրոպական խորհրդի նախագահը կմասնակցի «Հայաստանը Եվրոպայում» ֆորումին, որտեղ ելույթ կունենա:

Նույն օրը նա Հայաստանից կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 5-ին` Ադրբեջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ