News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 3-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են «Հարսնաքարի» դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը:

Նիստում որոշվել է նախաձեռնել արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ խմբակցություններին առաջարկվել է վաղը Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին մեկական գրավոր հարցում ներկայացնել, նիստում որոշվել է դիմել պարոն վան Ռոմպեյին հետեւյալ հարցով.

«Հարգելի պարոն վան Ռոմպոյ.

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անունից ողջունում եմ Ձեր այցելությունը Հայաստան: Հայ ազգային կոնգրեսը կարեւորում է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցությունը` հանուն ժողովորդավարական արժեքների:

Հարգելի պարոն նախագահ.

Հայ ազգային կոնգրեսը ստեղծված է այն քաղաքական ուժերի դաշինքի հիման վրա, որոնք 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ սատարեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 2008 մարտի 1-ին իշխանությունները դիմեցին ուժի կիրառմանը, նպատակ ունենալով բռնությամբ ցրելու ընտրությունների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցուցի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց:

Իշխանությունների կողմից հրազենի կիրառման հետեւանքով զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Եվրամիությունը դեպքերից անմիջապես հետո, 2008 թվականի մարտի 4-ին եւ 12-ին, հայտարարություններ արեց, պահանջելով սպանությունների անաչառ քննություն: Սակայն մինչեւ օրս, դեպքերից ավելի քան չորս տարի հետո, մարտիմեկյան սպանությունները բացահայտված չեն, որեւէ մեկին սպանությունների առնչությամբ մեղադրանք չի առաջադրված:

Արդյոք Եվրոպական միությունը մտադի՞ր է հետեւողականորեն պահանջել վերը նշված հայտարարություններում, ինչպես նաեւ Եվրոպական Միության այլ փաստաթղթերում առաջադրված պահանջների կատարումը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու վերաբերյալ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ