News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելության ժամանակ գրառում չի թողել: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանից:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը, նա պատասխանեց, որ դա ներքին պայմանավորվածության համաձայն է լինում, որի մասին իրեն հաղորդում են, ուստի այս դեպքում Հայկ Դեմոյանը վերջում հյուրին չի հարավիրել գրառում կատարելու: «Երեւի այդպես են ցանկացել: Թանգարան այցելելու ընթացքում պարտադիր չէ նաեւ գրառում կատարելը, սակայն հյուրը շատ տպավորված էր եւ ասաց, որ շատ զգայական, հուզմունք առաջացնող եւ տպավորիչ  տեղ է ե’ւ թանգարանը, ե’ւ հուշահամալիր ացելությունը»,- ավելացրեց Հակ Դեմոյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում հուլիսի 4-ի առավոտյան իր աշխատանքն է սկսել «Հայաստանը Եվրոպայում» կոնֆերանսը: Համաժողովին մասնակցել է  նաեւ հուլիսի 3-5-ին պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջան այցելող Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը,  ՀՀ Ազգային ժողովի եւ Կառավարության անդամներ, ՀՀ պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական, հետազոտական հաստատությունների, արտերկրի դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ