News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը: Հանդիպումը կայացել է այսօր` հուլիսի 4-ին, Ռոմպեյի Երեւան կատարած այցելության ժամանակ:

Հանդիպումից հետո հանդես գալով հայտարարությամբ, Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք քննարկեցինք ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլը: Կրկին հաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի  սկզբունքների հիման վրա:

Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում»:

Նշենք, որ Ռոմպեյի այցելությունը Երեւան տեղի է ունենում նրա Հարավային Կովկաս այցելության շրջանակում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ