News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մալթայի բնակիչները շուտով կկարողանան հեշտությամբ վճարել իրենց բոլոր հաշիվները, տաքսի պատվիրել եւ լիցքավորել իրենց հեռախոսները: Ինչպես հաղորդում է «Times of Malta»-ն,  ողջ կղզու տարածքում տեղադրվել է մոտ 400 վճարային տերմինալ ընկերության կողմից, որը հույս ունի ընդլայնել իր ցանցը եվրոպական այլ երկրներում:

Այդ տերմինալների օգնությամբ մարդիկ կարող են վճարել իրենց կոմունալ ծառայությունների դիմաց, երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք վճարել,  գովազդ տեղադրել թերթերում,  լիցքավորել հեռախոսահամարները, տաքսի պատվիրել եւ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններ փնտրել:

Այս գաղափարը պատկանում է Մալթայի  հայ համայնքի ղեկավար, 35-ամյա Վերա Բոյաջյանին, ով ինչպես մյուսները, ժամեր է անցկացրել հերթերի մեջ եւ, ի վերջո, որոշել է «հեշտացնել կյանքը»:

Երիտասարդ կինը թեեւ բժշկական կրթություն ունի, սակայն վերջին հինգ տարվա ընացքում ցանկանում էր որեւէ  «նորարարություն» անել կղզում:

Նա խոստովանել է, որ վճարային տերմինալների գաղափարը նոր չէ, դրանք մոտ հինգ տարի առաջ տարածված էին Ռուսաստանում, սակայն վստահ է, որ տերմինալները տարածված չեն Եվրոպայում: Սա «Mobile Systems» ընկերության առաջին նախագիծն է, որը նա ծրագրում է դեռ 2010թ-ից:

Մալթայի հեռահաղորդակցության նախարար Օսթին Գատը, ով ներկա է եղել տերմինալների շնորհանդեսին,  հայտարարել է, որ այդ նախաձեռնության շնորհիվ Մալթան առաջատար դիրքեր է  գրավում տեխնոլոգիական ներդրումների առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ