News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկարան հանում է բոլոր պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, որոնք ընդունվել էին կապված Ֆրանսիայում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման հետ: Այս մասին այսօր` հուլիսի 5-ին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Ֆրանսիայի հետ համագործակցության, բայց միայն այն դեպքում, եթե Փարիզը «պատրաստ է պարզություն մտցնել հայկական հարցում»:

Ֆաբիուսն, իր հերթին, մեղադրել է իր նախորդին եւ նրա կառավարությանը «20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների հարցում անիրատեսական մոտեցման» մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա հունվարի 23-ին ութժամյա քննարկումից հետո Ֆրանսիայի Սենատը 127«կողմ» եւ 86 «դեմ»  ձայներով ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը քրեական պատիժ է նախատեսում ցեղասպանությունների` Հոլոքոստի եւ Ցեղասպանության հերքման համար:

Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը:

Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել էր օրենքը, նշելով, որ այն խախտում է կարիք արտահայտելու ազատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ