News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չնայած Աժ միջազգային պատվիրակությունները ձեւավորված, ղեկավարները որոշված են, մասամբ վիճարկելի է մնում Եվրանեստի պատվիրակության ղեկավարի հարցը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Այն ղեկավարող Արտակ Զաքարյանը դարձել է Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, եւ կարծես որոշում կա, որ Եվրանեստը կղեկավարի ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:

Սակայն խնդրում որոշ նրբություններ կան: Ոչ միջկուսակցական: Նախ` Հովիկ Աբրահամյանը ցանկանում է, որ նախկինի պես պատվիրակությունը ղեկավարի ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, ոչ որպես ՀՀԿ-ական, այլ EPP խմբակցության անդամ, իսկ Վահան Հովհաննիսյանը մնա Եվրանեստի բյուրոյի (էս Վահանն ուր գնում` բյուրոյի անդամ է «գրվում») անդամ: Բանն այն է, որ բյուրոն ղեկավար մարմինն է, որն իրավունք ունի բլոկ-վետտո դնելու բոլոր կարգի հարցերում, իսկ Եվրանեստն այդ եւ մասնավորապես Ադրբեջանին «բլոկելու» անչափ հարմար հարթակ է, այնպես որ այդ «պոստում» Վահան Հովհաննիսյանն ավելի կարեւոր գործ կունենա անելու: Ինչ որոշում կկայացվի, կիմացվի առաջիկայում»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ