News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններ հայտարարվելուց հետո «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անձամբ Ստեփան Սաֆարյանը:

Այդ ընտրատարածքում որոշակի ընթացակարգով նոր ընտրություններ նշանակվելու կապակցությամբ, եթե որեւէ բան չփոխվի, այդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, այնուհետեւ մանդատից հրաժարվելու մասին հայտարարած Ռուբեն Հայրապետյանի մտադրությունները չփոխվեն, եւ նրա հրաժարականը համարվի ընդունված, հայտարարվեն ընտրություններ, ապա Ստեփան Սաֆարյանը մտադիր է այնտեղ առաջադրվել պատգամավորության թեկնածու: Նրա խոսքով՝ մայիսի 6-ին այդ ընտրատարածքում իր ստացած ձայները չափազանց պարտավորեցնող էին, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եթե հաջողվի այս նոր ընտրություններում ապահովել այս կամ այն չափով հավասար մրցակցային ընտրություններ, հիմքեր կունենա մտածելու վերջնական հաղթանակի մասին: Նա նշեց, որ իր անհատական որոշումը կայացված է, որին պետք է հաջորդի կուսակցության որոշումը, իսկ կուսակցության որոշումները հիմնվում են իրենց որոշումների վրա: «Այդ ընտրատարածքում քիչ թե շատ հավասար մրցակցային պայմաններ հնարավոր է ստեղծել քարոզարշավի ժամանակ հանդիպած խոչընդոտների վերացմամբ, ընտրացուցակների մաքրմամբ, եթե դա չլինի, ապա  իշխող կուսակղցությունից ումից էլ բերեն, հաղթանակը իրենցն է լինելու»,-ընդգծեց Սաֆարյանը:

«Այդ ընտրատարածքում ընտրություններ նշանակվելու պարագայում պատրաստ եմ իմ կուսակցության եւ այլ ընդդիմադիր ուժերի զորակցությամբ մտնել մրցակցության մեջ»,- նշեց նա:

Ի դեպ, Ստեփան Սաֆարյանի համար անսպասելի էր Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մտադրությունը, սակայն նա չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ Ռուբեն Հայրապետյանը չի փոխի իր մտադրությունը, ինչի օրինակը մայիսին 6-ի ընտրություններն էին, որից առաջ եւս անընդհատ հայտարարվում եւ հերքվում էին նրա առաջադրման մասին լուրերը:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռետսորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, եւս մի քանի բժիշկներ բազմաթիվ վնասվածքներ էին ստացել: Դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը, երկրի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարել էր  մանդատից հրաժարվելու իր մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ