News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել երկրի արտգործնախարարության գլխավոր խորհրդականի տեղակալ, նախկինում Իսրայելում արտակարգ եւ լիազոր դեսպան Նամըք Թանը։

Այս պաշտոնում նա փոխարինել է Նաբի Շենսոյին, ով հրաժարական էր դեկտեմբերի 10-ին։ Որպես նրա պաշտոնաթողության պատճառ՝ թուրքական ԶԼՄ-ները նշում էին երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած տարաձայնությունները։

Բանն այն է, որ դեսպանը պատասխանատու էր Օբամայի եւ Էրդողանի հանդիպումը կազմակերպելու գործում, որին պետք է ներկա գտնվեին նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Չնայած նրան, որ դեսպանին հաջողվել էր համաձայնեցնել հանդիպման ձեւաչափը, Սպիտակ տունը համաձայնություն չէր տվել, ինչը դուր չէր եկել արտգործնախարարին։ Հայտնվում էր նաեւ, որ Դավութօղլուն բազմիցս իր դժգոհոթյունն է հայտնել Շենսոյի հանդեպ։

Ինչ վերաբերում է Նամըք Թանին, ապա նշենք, որ նա 1982-ից աշխատում է Թուրքիայի ԱԳՆ-ում։ 27 տարվա դիվանագիտական ծառայության ընթացքում Թանն աշխատել է Մոսկվայի, Աբու Դաբիի եւ Վաշինգտոնի թուրքական դեսպանատներում, ինչպես նաեւ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել նախագահի աշխատակազմում, նախարարների կաբինետում եւ Թուրքիայի ԱԳՆ-ում։

2007-2009թթ. Նամըք Թանը Թուրքիայի դեսպանն է եղել Իսրայելում, իսկ 2009-ից նշանակվել է երկրի արտգործնախարարության գլխավոր խորհրդականի տեղակալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ