News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բուենոս Այրեսում, հուլիսի 7-ին, տեղի է ունեցել «Բուենոս Այրեսը տոնում է Հայաստանը» խորագրով բացօթյա փառատոն-համերգը` քաղաքի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այն կազմակեպվել եւ անցկացվել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի կողմից:

Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում տեղակայված բեմահարթակում հանդես են եկել Նյու Յորքից հատուկ այդ նպատակով ժամանած ամերիկահայ «Շուշի» պարախումբը, ամերիկահայ երաժիշտներ եւ երգիչներ, ինչպես նաեւ արգենտինահայ համայնքում ճանաչում գտած «Գայանե», «Մասիս» եւ «Նաիրի» համույթները:

Միջոցառման շրջանակներում բացվել են հայ մշակույթին, պատմությանը եւ խոհանոցին ծանոթացնող մի շարք տաղավարներ:

Համերգին ներկա են եղել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Բուենոս Այրեսի կառավարության համայնքների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, տեղական իշխանությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ