News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության ամենատարեց անդամը` Ելենա Աբրահամյանը, ով Հայոց ցեղասպանության վերապրածներից մեկն էր:

NEWS.am-ն անցած տարի անդրադարձել էր Ելենա Աբրահամյանի ապրած կյանքին եւ անցած ստեղծագործական ուղուն:

Ելենա Աբրահամյանը ծնվել էր Կարսում, եւ քանի որ գաղթի ճանապարհին կորցրել էր իր  փաստաթղթերը՝ ծննդյան վկայականը, հարազատների պատմելով ենթադրում է, որ ծնվել րէ 1909 կամ 1910 թվականներին: Մասնագիտությամբ նկարչուհի է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, 1944 թվականից Նկարիչների միության անդամ է: Հյուծված մարմնով, փոքր-ինչ խամրած լսողությամբ ու տեսողությամբ,  սակայն զարմանալի պայծառ հիշողությամբ կինն ապրում էր Երեւանում: Ապրում էր մենակ, անտրտունջ, իր հուշերի ու հեղինակած բազմաթիվ կտավների հետ։ Կոտորածի տարիներին հազիվ 7-8 տարեկան է եղել ու վերապրել էր հայոց պատմության արյունոտ էջի բոլոր սարսափները: Կորցնելով իր ազգականների մեծ մասին ու ականատես լինելով  գաղթի ճամփի այլ արհավիրքների, 8-ամյա Ելենան հորաքրոջ հետ միասին հասել էր Երեւան եւ սկսել մանկահասակ աղջկա կյանքը, ով կորցրել էր մորը, իսկ հայրը, ով հայտնի մանկավարժ էր, մաթեմատիկոս, զինվորական, եւ ուսանել էր Կոմիտասի հետ,  Թուրքիայում գերության մեջ է եղել:

Ելենա Աբրահամյանը հրաշալի պեյզաժներ է նկարել, կրթել հայ նկարիչների մի քանի սերնդի ներկայացուցիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ