News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կանադացի կինովավերագրող Պետր Լոմի «Հետ դեպի հրապարակ» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Եգիպտոսի հեղափոխությունը, ընդգրկված է «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «վավերագրական կինո» մրցակցային ծրագրում:

«Ես կարծում եմ, որ իմ ֆիլմը պետք է հասկացվի աստեղ` Հայաստանում, որովհետեւ դուք նույնպես առնչվել եք պատմական անարդարությանը»,-այսօր` հուլիսի 13-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լոմը:

Ռեժիսորի խոսքով, իր ֆիլմը ունիվերսալ պատմություն է անարդարության մասին եւ պատմում է Մուբարաքի ռեժիմի զոհ դարձած 5 մարդկանց մասին:

Նշենք, որ չեխական արմատներով կանադացի ռեժիսորի ֆիլմն արդեր երրորդ անգամ է հայտնվում «Ոսկե ծիրանում»:

Պետր լոմը ծնվել է Պրահայում, մեծացել` Կանադայում: Հարվարդի համալսարանում նա ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան` քաղաքական փիլիսոփայության ասպարեզում:

Դրանից հետո նա դասավանդել է մի քանի եվրոպական համալսարաններում: 2004-ին նա սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել, որոնց առանցքում մարդու իրավունքներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ