News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՆԳՆՎ պարեկա-պահակային ծառայության 29-ամյա սերժանտը Պետերբուրգում փողոցից մարմնավաճառ է վարձել, նստեցրել իր Hyundai Sonata ավտոմեքենան, ծեծել, ինչից հետո տարել է Լադոգա լճի մոտ եւ դուրս նետել մարմինը: Աղջիկը ստացված վնասվածքներից մահացել է:

ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի շրջանի ԳՎ մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ 30-ամյա Տատյանա Կոզակի դիակը ճակատագրի հեգնանքով գտնվել է Կյանքի ճանապարհի 41-րդ կիլոմետրին:

Բժշկական նախնական զննությունը քրեական ոչինչ չի հայտնաբերել: Սակայն հաջորդած դատաբժշկական փորձաքննությունը ցույց թէ տվել, որ մահը վրա է հասել որովայնի բութ վնասվածքի արդյունքում` փաայծաղի պայթելու հետեւանքով:

Օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում ճշտվել է մարդասպանի ինքնությունը: հուլիսի 13-ին նրան ձերբակալել են:

Ոստիկանի անունը չի հայտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ