ԵրկուշաբթիՀուլիս 28
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

ԵՊՀ ռեկտոր. Հայաստանում չկա բուհերի վարձերի ձեւավորման հստակ մեխանիզմ

15:29, 16.07.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Հասարակություն

Հայաստանում տվյալ պահին չկա բուհերի կամ այս կամ այն մասնագիտությունների գծով վարձերի ձեւավորման հստակ մեխանիզմ:

Այդ մասին հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով, բուհերում բնական գիտությունների մասնագիտությունները շատ թանկ են, քանի որ ենթադրում են ծախսեչ լաբորատորիաների պահման ծախսեր եւ անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների ձեռքբերում, համեմատաբար ավելի էժան մասնագիտություններ են` իրավաբանները, միջազգայնագետները, բանասերները, տնտեսագետները: «Այդ մասնագիտությունների համար հարկավոր են միայն գրքեր, համակարգիչներ, գրիչներ ու տետրեր: Սակայն այդ մասնագիտությունների պահանջարկն այնքան մեծ է, որ վարձավճարը շատ բարձր է: Արդյունքում բնական գիտությունների վարձավճարները համեմատաբար ավելի քիչ են, քան հումանիտարը: Օրինակ, իրավաբանական ֆակուլտետում վարձը հասնում է տարեկան 700 հազար դրամ»:

Սիմոնյանը նշել է, թե չկա մեթոդաբանություն, որով կառավարությունը բուհերի հետ կարող էր հաշվարկել մասնագետների պատրստման ծախսերը եւ դրանից ելնելով վարձավճարները ձեւավորեր: «Հաշվարկները մոտավորապես են արվել: Խորհրդային ժամանակներում կային հաշվարկներ, սակայն դրանք չեն փոխվել: Որքան ինձ է հայտնի, կրթության նախարարությունը հանձնաժղով է ստեղծել, որը զբաղվելու է այդ հարցով»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Բնակչությանը զինելու դեպքում 2 ժամ հետո այդ զենքը հայտնվելու է Երեւանում

Առավել արդյունավետ կարող է համարվել, օրինակ, պարբերաբար վարժահավաքներ անցկացնելն ու սահմանամերձ գյուղերում «նպատակասլաց» զորավարժություններ անցկացնելը…

Առաջարկում են Հայաստանում «Հանրային կապերի նախարարություն» ստեղծել

Այս պահին դեռ չեն բարձրաձայնվում այդ ուղղությամբ սպասվող քայլերը, բայց կենտրոնից վստահեցնում են, որ արդյունքները շոշափելի են լինելու...

Իրավապաշտպաններ. ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով անձանց զորակոչը

Այս զինվորներից շատերը իրենց ողջ ծառայությունը կամ ծառայության մեծ մասը լինում են զինվորական հոսպիտալներում...

Վարդավառը կնշվի հուլիսի 27-ին, հաջորդ օրը մեռելոց է

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի եւ երկրի կապն է, ինչպես նաեւ Աստծո եւ մարդու կենդանի շփումը...