News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՃՈ նախկին պետ, յուրացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը չի բողոքարկել իր վճիռը, քանի որ առաջիկայում Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրելու եւ ազատ է արձակվելու:

Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Օհանյանը պատրաստվո՞ւմ է նման բան անել: Այս հարցին ի պատասխան` փաստաբան Մկրտիչ Վասակյանը ասաց. «Դա իր անձնականն է, ես չեմ կարող նման բան ասել: Նման հարց չենք քննարկում»: Վասակյանը ասել է նաեւ, որ եթե Օհանյանը պատրաստվի նման բան անել, ինքը այդ մասին կիմանա: «Նա ինձ պետք է ասի, որ ես գրեմ, ինքը չի կարող գրել»,- երեկ մեր թղթակցին ասել է Օհանյանի փաստաբանը եւ ավելացրել, որ այս պահի դրությամբ ինքը որեւէ խնդրագիր չի գրել: Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում Օհանյանը, պաշտպանական ճառ ասելու փոխարեն, հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` ընդունել էր իր մեղքը պետության առաջ: Նա մեղադրվում էր բենզինի յուրացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ