Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Ավստրիայում տեղի է ունեցել բոդի-արտի Համաշխարհային փառատոնը (ֆոտո)

Ավստրիայում տեղի է ունեցել բոդի-արտի Համաշխարհային փառատոնը (ֆոտո)Հուլիս 17, 2012 | 09:52

Ավստրիական Փերչախ քաղաքում տեղի է ունեցել բոդի-արտի ամենամյա 15-րդ Համաշխարհային փառատոնը (World Bodypainting Festival): Միջոցառմանը ներկա էին  30 000 մարդ ամբողջ աշխարհից: 

Ինչպես հաղորդում է Օբոզրեվատելը, 44 երկրներից 200 նկարիչներ ներկայացրել են արվեստի իրենց ստեղծագործությունները:  Մարդկային մարմնին էկզոտիկ աշխատանքները զարմացրել են իրենց պայծառությամբ եւ բազմազանությամբ:

Հայաստանը փառատոնին չէր մասնակցում: 

Նշենք, որ բոդի-արտը ավանգարդային արվեստի տեսակներից մեկն է, որտեղ  ստեղծագործության գլխավոր առարկան դառնում է  մարդու մարմինը, իսկ բովանդակությունը բացահայտվում է ոչ բառային լեզվի միջոցով` դիրքերի, ժեստերի, միմիկայի, մարմնի վրա զարդերի, նշանների պատկերումներով: Բոդի-արտի առարկաներ կարող են լինել նաեւ  նկարները, լուսանկարները, տեսագրություները: Մարմինը դիտարկվում է որպես առարկա, իր: Բոդի-արտի ստեղծագործություններն իրականացվում են անմիջապես հանդիսատեսի առաջ կամ էլ տեսագրվում են հետագա ցուցադրությունների համար: Բոդի-արտ ուղղությունը ծագել է ավանգարդի սկզբնական փուլում, սակայն առավել տարածում է գտել ուշ մոդեռնիզմի ժամանակաշրջանում: Որոշ արվեստաբաններ այն վերագրում են ակցիոնիզմին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...