News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն Ալեքսանդր Կուզմինի արձակուրդի ընթացքում Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար է նշանակել տեղակալ Ռուբեն Մուլքիջանյանին:

Ինչպես Մոսկվայի քաղաքային վարչակազմին վկայակոչելով հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը» , նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ճարտարապետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Կուզմինը, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 1996թ.-ից,  հրաժարական է տվել եւ արձակուրդից հետո կլքի պաշտոնը: Մոսկվայի ճարտարապետների միության նախագահը Նիկոլայ Շումակովը հայտնել է, որ ներկա պահին կոմիտեն ղեկավարում է նախագահի տեղակալ Ռուբեն Մուլքիջանյանը:

Ռուբեն Մուլքիջանյանը ծնվել է 1948թ. Մոսկվայում: 1973թ. ավարտել է Մոսկվայի հողաշինարարական ինստիտուտը:

1995-2006թթ.  եղել է Իրավունքի եւ կառավարման ակադեմիայի  տնօրենի առաջին տեղակալը:

 2006թ. եղել է Մոսկվայի քաղաքային ծրագրերի համակարգման եւ զարգացման վարչության ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, գրում է vesti.ru-ն:

 2006-2007թթ. աշխատել է որպես Մոսկվայի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի  Կազմակերպա-վերլուծական վարչության պետ:

 2007թ. -ից  Մոսկվայի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն է: Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է, Ռուսաստանի պատավոր շինարար, ՌԴ վաստակավոր շինարար, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ